Foto

ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ մինչև այժմ արժեցել է 25 միլիարդ դոլար

ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ մինչև այժմ արժեցել է 25 միլիարդ դոլար: Reuters-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան՝ ներկայացնելով ռազմական ծախսերի առաջին պաշտոնական գնահատականը։

Վերահսկիչի պարտականությունները կատարող Ժյուլ Հըրսթը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի օրենսդիրներին հայտնել է, որ այդ գումարի մեծ մասը ծախսվել է զինամթերքի վրա։