ՀՀ ԱԳՆ-ից Aysor.am-ին հաստատել են՝ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:
«Կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն», - ասացին ԱԳՆ-ից։
Նշենք, որ Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։









