Foto

Այսօր կայանալիք «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպմանը կլինի հյուրասիրություն

Ապրիլի 29-ին, ժամը 18:30-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կկայանա Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի պատասխան «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։

Մարզադաշտի տարածքում «Նոա» ՖԱ-ի գործընկեր FoodPark by Downtown-ը կազմակերպել է պաղպաղակի, սառը սուրճի և Coca-Cola-ի հյուրասիրություն։ Դրանցից բացի, հյուրասիրության կետում կգործի հոթ-դոգերի, քորնդոգերի և տորնադո կարտոֆիլի վաճառք։ FoodPark by Downtown կետը կգործի արևմտյան տրիբունայում։

Հիշեցնենք, որ հանդիպման մուտքն ազատ է։