Foto

«Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին հնարավոր են խցանումներ. ուղևորներին հորդորում են նախապես պլանավորել ճանապարհը

«Զվարթնոց» օդանավակայան տանող Իսակովի պողոտայում իրականացվող լայնածավալ ճանապարհային աշխատանքների պատճառով հնարավոր են երթևեկության ժամանակավոր խցանումներ, հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

Օդանավակայանը հորդորում է ուղևորներին նախապես պլանավորել ճանապարհը և հաշվի առնել, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքից 3 ժամ առաջ ու փակվում 1 ժամ առաջ։

«Տեղեկացնում ենք, որ դեպի Զվարթնոց օդանավակայան տանող Իսակովի պողոտայում ներկայումս իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։ Խնդրում ենք Ձեր ուղևորությունը նախապես պլանավորել և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։

Հիշեցնում ենք, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ»,- ասված է հաղորդագրությունում։