Foto

ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե երկիրը «սխալ որոշումներ» ընդունի. Հեգսեթ

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ-ն այնպես կանի, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կցանկանար դա անել «լավ ձևով», համաձայնագրի միջոցով։ Սակայն դա կարող է արվել նաև «վատ ձևով»։ Նրա խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հեգսեթն Իրանի ղեկավարությանը կոչ է արել «խելամիտ ընտրություն կատարել»։

Եթե Իրանը «սխալ ընտրություն» կատարի, ապա, Հեգսեթի խոսքով, կլինի շրջափակում, և ռումբեր կնետվեն Իրանի ենթակառուցվածքների, էլեկտրակայանների և էներգետիկ օբյեկտների վրա։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակվում է, և ամերիկյան զենքերը պատրաստ են վերսկսել ռմբակոծությունները, եթե բանակցությունները տապալվեն։ ԱՄՆ պատերազմի նախարարը նաև նշել է, որ երկրի զինված ուժերը վերահսկում են Հորմուզի նեղուցով նավարկությունը, և դա արվում է ռազմածովային ուժերի 10%-ից պակաս կարողություններով։

Պենտագոնի ղեկավարը նաև պնդել է, որ Իրանը չի կարող վերականգնել իր կորցրած կրակային ուժը։

«Սա արդար պատերազմ չէ…. Մենք միայն ուժեղանում ենք», – նշել է նա։