Foto

Խոչընդոտվում է փաստաբանի մուտքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների մոտ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ահազանգում է․

««Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 4 ընկերների մոտ չի հաջողվել փաստաբանի մուտքը, տրվել է փաստաբանական գործունեությունը խոչընդոտելու մասին հաղորդագրություն, սրա հետքերով դեռ լուծում-արձագանք չկա։

Այս իշխանությունը կռիվ է տալիս ժողովրդավարական արժեքների դեմ, սրան է միտված մարդկանց փոփոխության պահանջը»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից բերման են ենթարկվեվլ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուները, համակիրները։ Կատարվել են խուզարկություններ։ Ներկայացվել են մեղադրանքներ, կա ձերբակալված։