Ապրիլի 16-ին՝ ժամը 12։15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող պահեստային տարածքներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։27-ին, մարվել՝ 12։48-ին։ Այրվել են ձյութով լցված 4 տարա և 2 փայտե տակդիր։









