Foto

ԵԱՏՄ – ԱՍԵԱՆ․ մրցակցության ոլորտում համագործակցության զարգացում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներկայացուցիչները մասնակցել են ԱՍԵԱՆ-ի մրցակցության հարցերով փորձագիտական խմբի 36-րդ նիստին։

Իր ելույթի շրջանակում ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետական գնումների քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Արմինե Հակոբյանը ներկայացրել է Հանձնաժողովի առաջարկները ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության ուղղությունների վերաբերյալ։

Միջոցառման ընթացքում համաձայնեցվել են ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում մրցակցության հարցերին նվիրված հաջորդ սեմինարի թեմաները, մասնավորապես՝

սահմանահատային շուկաներում մրցակցային օրենսդրության կիրառման պրակտիկայի մասին՝ շեշտադրումով քարտելային համաձայնությունների վրա,
մրցակցության խախտումների համար պատժամիջոցների կիրառման ԱՍԵԱՆ-ի փորձի մասին,
թվային շուկաներում հակամրցակցային պրակտիկաների կանխարգելման մոտեցումների մասին,
արհեստական բանականության և մրցակցության մասին։