Foto

ԱՄՆ ռազմածովային ուժերի պահանջով Նավերը ստիպված են եղել շրջվել և վերադառնալ Իրանի նավահանգիստներ

ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման սկսվելուց հետո առաջին 48 ժամվա ընթացքում իրանական նավահանգիստներից դուրս եկած ոչ մի նավ բաց չեն թողել: Այս մասին հայտնել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունից:

Հրամանատարությունում հստակեցրել են, որ ընդհանուր առմամբ ինը նավ ԱՄՆ ռազմածովային ուժերի պահանջով ստիպված են եղել շրջվել եւ վերադառնալ Իրանի նավահանգիստներ կամ ափամերձ ջրեր երկուշաբթի օրը շրջափակման սահմանումից հետո: