Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը` ՌԴ 94 քաղաքացի։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է, որ հատուկ չվերթով Երևանից Մոսկվա մեկնած ՌԴ քաղաքացիների հետ միասին եղել են նաև Բելառուսի քաղաքացիներ:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ «Ռոսատոմի» աշխատակիցների հարմարավետ տարանցման կազմակերպման հարցում ցուցաբերած պատասխանատվության և աջակցության համար:









