Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը.
«Մեր ուժերը շարունակում են հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ին, ես երեկ հանձնարարականներ եմ տվել ՑԱՀԱԼ-ին՝ շարունակել անվտանգության գոտու ամրապնդումը։
Մեր ամերիկացի բարեկամները մշտապես մեզ տեղեկացնում են Իրանի հետ իրենց շփումների մասին։ Մեր նպատակները համընկնում են։ Հնարավոր մարտական գործողությունների վերսկսման նախօրեին մենք պատրաստ ենք ցանկացած զարգացումների»,- նշել է Բենյամին Նեթանյահուն։









