Ռումինիայի ԱԳ նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Նշվում է, թե կողմերը վերահաստատել են ռազմավարական գործընկերությունը և քննարկել համագործակցության ընդլայնումը, հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և կապակցվածության ոլորտներում, ներառյալ Սև ծով – Կասպից ծով միջանցքը։
Քննարկվել է նաև Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը, որը կներառվի Եվրամիության Արտաքին գործերի խորհրդի օրակարգում։









