Foto

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը, հավանաբար, տեղի կունենա Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հաջորդ շաբաթվա վերջին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հաղորդում է Geo TV-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ բանակցային խումբը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Կազմում կլինեն նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և գործարար Ջարեդ Քուշները։ Իրանական կողմը կներկայացնեն Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։