Foto

Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք

Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք: Այս մասին 24News-ին հայտնեցին դատախազությունից:

Դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է վերաբերող քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով:

Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է:

Դատախազը քրեական վարույթի նյութերը հաստատված մեղադրական եզրակացությամբ այսօր հանձնել է իրավասու դատարան:

Նշենք, որ քիչ առաջ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել «Արմավիր» ՔԿՀ-ից:

Մերի Մանուկյան