ՔՊ-ում պատեհապաշտներ են, այս մարդիկ մեր անցյալի հետ կապ չունեն, նրանց նպատակը միայն հարստանալն է, ընդդիմությունը իշխանափոխություն անելիս չպետք է շրջանցի բարոյական արժեքները։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։
«Ընդդիմությունը պետք է խոսի ՔՊ-ին պատասխանատվության ենթարկելու մասին, բայց ոչ բոլորն են այդ մասին խոսում։ Պատրաստվում են ընտրության, բայց փողոցով հնարավոր էր Փաշինյանին հեռացնել։ Հրապարակը կծփար, եթե ընդդիմությունը շատ ուզենար, միասնական լինեին՝ ՔՊ-ն կփախներ։ Բայց չարքապատկանը վամպիրի նման շրջում է, մարդկանց վնաս տալիս, հրմշտելով մտավ եկեղեցի, ո՞վ ես դու, որ եկեղեցում մարդկանց հրես, կռիվ սարքես, հիմա էլ այդ տղային կալանավորես», – մեկնաբանեց Մանուկյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։









