Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանը քննարկել են Պարսից ծոցի ճգնաժամից ելք գտնելու ուղիները, հաստատել են կարգավորմանն աջակցելու իրենց պատրաստակամությունը։ Այս մասին հեռախոսազրույցից հետո հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը։
«Քննարկվել են այն հարցերը, որոնք վերաբերում են Իրանի Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված հարձակման հետևանքով առաջացած ճգնաժամից ելք գտնելու ուղիների որոնմանը։ Մոսկվան և Անկարան հայտնել են իրենց պատրաստակամությունն՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին», – նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։
Լավրովի հետ զրույցում Ֆիդանը նաև անդրադարձել է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսման հեռանկարներին և հաստատել է պատրաստակամությունն՝ այդ նպատակների համար տրամադրելու Ստամբուլի հարթակը։
Ըստ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության՝ Սերգեյ Լավրովը ներկայացրել է Ուկրաինայի գործողությունների և հայտարարությունների գնահատականը:









