ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ ապրիլի 13-ին՝ ժամը 10։46-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ջրալցվում է Ծաղկահովիտ գյուղի Բժշկյան փողոցում գտնվող տանը կից օժանդակ շինությունը․ ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտոպոմպի միջոցով նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր։









