Foto

Վրաստանը փակել է ՀՀ-ի հետ սահմանի անցակետերի ճանապարհը՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով

Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահմանի անցակետերից մեկը տանող ճանապարհը՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

Մասնավորապես, ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է Կոդա-Պարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ազգային մայրուղու 94-րդ կիլոմետրից մինչև 110-րդ կիլոմետրը (Պարավանի լեռնանցք) հատվածում։

Հետևաբար, Նինոծմինդա և Բավրա անցակետերի միջև երթևեկությունը ներկայումս փակ է։