Արթուր Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։
Արթուր Գագիկի Ավագյանի կենսագրությունը
Ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։
Աշխատանքային գործունեություն
2014-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի պետ,
2011-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
2007-2011թթ․ - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչ։
Կրթություն
2007 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը։
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:









