Foto

Ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մի տղամարդ ապօրինի ձեռք բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ։

Ապրիլի 6-ին 39-ամյա տղամարդը Հալաբյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով ութ փաթեթ։

Տղամարդը հայտնեց, որ մարիխուանան ձեռք է բերել համացանցի միջոցով՝ իրացնելու նպատակով։

Քննչական գործողության ընթացքում հայտնաբերվեց արդեն տեղադրված ևս երկու փաթեթ։

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։