Foto

Թուրքիայից չեն բացառում Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսության զարգացումը

Թուրքիան դրական է գնահատում «Երևանի և Բաքվի մերձեցումը»։

Թուրքիան չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսության զարգացումը։

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը, հայտարարել է, թե կարեւորում է միջխորհրդարանական դիվանագիտությունը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման համար:

Նա նշել է, թե խաղաղության ճանապարհին Բաքվի և Երևանի վերջին քայլերը տարածաշրջանում ուժերի նոր հավասարակշռություն են ստեղծում և կարևոր են Անկարայի համար:

Թուրքիայից հայտարարել են՝ տարածաշրջանի մյուս պետությունները նույնպես կարող են ներգրավվել քաղաքական և միջխորհրդարանական երկխոսության մեջ: