Թուրքիայում իրականացված սոցիոլոգիական հարցման տվյալները ցույց են տվել, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը երկրի հիմնական խնդիրների հարցում ունի նույն մոտեցումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«PİAR» հետազոտական կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ հարցմանը մասնակցած քաղաքացիների 82.4%-ը Թուրքիայի ամենամեծ խնդիրը համարում է տնտեսության ու կենսապահովման դժվարությունները։
Այլ սոցհարցումների արդյունքներով էլ՝ քաղաքացիների մի զգալի հատված նշել է այլ խնդիրներ մասին․ 42.1%-ը որպես կարևոր խնդիր նշել է երկրի անվտանգությունը, 30.7%-ը՝ արտաքին քաղաքականությունը, 61.6%-ը կարևորել է արդարադատության և իրավական համակարգի վիճակը, իսկ 57.9%-ը՝ կրթությունը:









