Ճապոնիայում չեղարկվել է առնվազն 290 չվերթ՝ Օկինավային մոտեցող թայֆունի պատճառով։ Այս մասին հաղորդում է NHK-ն։
Չեղարկված չվերթները նախատեսված էին մայիսի 31-ից հունիսի 2-ը ընկած ժամանակահատվածի համար։
Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ թայֆունի էպիկենտրոնը գտնվում է Օկինավայից հարավ և շարժվում է դեպի հյուսիս։ Սպասվում է, որ այն հունիսի 1-ին կհասնի Ամամի կղզիներ, իսկ հաջորդ օրը՝ Օկինավա պրեֆեկտուրայի գլխավոր կղզի։









