Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով շփումները շարունակվում են ոչ պաշտոնական և գաղտնի ձևաչափով. լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նախարարի խոսքով՝ կողմերի միջև շփումների մասին նախկինում բազմիցս խոսել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինական թեմայով շփումները շարունակվում են ոչ պաշտոնական, կոնֆիդենցիալ ձևաչափով։ Երկխոսության վերսկսման առանձնահատուկ հեռանկարներ մենք երկար ժամանակ չենք տեսել։ Միջնորդները՝ մեր ամերիկացի գործընկերները, այժմ զբաղված են այլ գործերով։
Եվ քանի որ նրանք արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում միջնորդների մեկ խումբ ունեն, որոշակի դադար է առաջացել»,- նշել է Լավրովը։









