Մինչ Իսլամաբադում ընթանում են խաղաղության բանակցություններ, Լիբանանում իսրայելցիների ձեռքով ցեղասպանություն է տեղի ունենում․ հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը:
«Իսրայելն անեծք և չարիք է մարդկության համար։ Սկզբում Իսրայելը սպանում էր անմեղ մարդկանց Գազայում, ապա՝ Իրանում, իսկ հիմա՝ Լիբանանում․ արյունահեղությունը շարունակվում է:
Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ Եվրոպայի հրեաներից ազատվելու համար Պաղեստինի հողի վրա այս քաղցկեղածին պետությունը ստեղծած մարդիկ կայրվեն դժոխքում», – գրել է նա X-ի իր միկրոբլոգում:









