Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ երկիրը բողոք կներկայացնի ՄԱԿ՝ ապրիլի 8-ին Իսրայելի հասցրած հարվածներից հետո, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Նա հայտարարել է, որ հարձակումների աճը միջազգային և մարդասիրական իրավունքի «կոպիտ խախտում» է և խաթարում է պատերազմը դադարեցնելու ընթացիկ ջանքերը։









