Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն ևս մեկ շաբաթ՝ մինչև ապրիլի 12-ը. հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Մերձավոր Արևելքի ավիակարգավարական շրջանակների աղբյուրը։
«Իրանի երկինքը թռիչքների համար փակ կլինի, նախնական տվյալներով, մինչև կիրակի՝ ապրիլի 12-ը, համաշխարհային ժամանակով ժամը 08:30-ը»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հղում անելով երկրի ավիացիոն իշխանությունների համապատասխան որոշմանը։
Արգելքի շրջանակում բացառություն կարող են լինել պետական, ռազմական և սանիտարական ավիացիայի թռիչքները, ինչպես նաև որոնողափրկարարական նպատակով և քաղաքացիական ավիացիայի կառավարման մարմնի առանձին թույլտվություններով իրականացվող չվերթները։
Իրանի օդային տարածքը փակվել էր փետրվարի 28-ի առավոտյան՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո։