Foto

Փորձություններն անցողիկ են, վերածնունդը հնարավոր է․ Մարագոսը հայերենով շնորհավորել է Սուրբ Զատիկը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հայերենով շնորհավորել է Սուրբ Հարության տոնի կապակցությամբ։

«Քրիստոս հարյավ ի մեռելոց, Oրհնյալ է հարությունը Քրիստոսի․

Սիրելի հայ ժողովուրդ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Զատիկը։ Սուրբ Զատիկը խորհրդանշում է լույս, հաղթանակ, կյանքի խաղթանակ, զարթոնք։

Այն հայ ժողովրդի ուժի մասին է, փորձություններն անցողիկ են, վերածնունդը հնարավոր է, ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը, նրա դիմակայությանը և հզորացմանը։

Շնորհավոր Սուրբ Զատիկ», – մասնավորապես նշել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։