Foto

59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին Ալավերդի-Վանաձոր ճանապարհի հարակից այգետնակում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 59-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։