Foto

ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Իրանի խորհրդարանի նախագահ, ԻՀՊԿ պաշտոնաթող սպա Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցում ծաղր պարունակող անգլերենով գրառում է արել։

Դրանում մասնավորապես նշվում է, որ «Իրանին 37 անգամ հաղթելուց» հետո այս առանց որևէ ռազմավարության պատերազմում ԱՄՆ-ը «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «հեյ, որևէ մեկը կարող է գտնել մեր օդաչուներին, խնդրում ենք» մակարդակի։

Ակնհայտ է, որ ինքնաթիռի խոցման և օդաչուի չգտնվելու պարագայում իմիջային նկատելի հարված կարող է հասցվել ԱՄՆ-ին, ինչի քարոզչական նախապատրաստությունն արդեն իսկ սկսվել է Իրանում»։