Foto

Պայծառակերպության Տիրոջ մայր տաճարում Եզրաս Ներսիսյանի գլխավորությամբ կատարվեց Թաղման կարգ

Ապրիլի 3-ին Պայծառակերպության Տիրոջ մայր տաճարում, թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի գլխավորությամբ, կատարվեց Թաղման կարգը։

Առավոտից հավատացյալներն ու հոգևորականները ծառերի ճյուղերով և ծաղիկներով պատրաստում էին Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը, որի մեջ տեղադրվեց օրհնված և սրբագործված խաչը։ Կարգի ընթացքում եկեղեցական թափորը, «Ով ամենին պարգևող» հոգևոր երգի ուղեկցությամբ, գերեզմանը դուրս բերեց բակ և այն պտտեցրեց տաճարի շուրջ։