Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ հակառակորդների վերջնական նպատակը Իսլամական Հանրապետության ոչնչացումն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«ԻՊ-ի ոճով այս ահաբեկչական պատերազմական հանցագործությունը, իրանական կարևոր ենթակառուցվածքների վրա նմանատիպ գրոհների հետ միասին, ցույց է տալիս մեկ անհերքելի ճշմարտություն՝ նրանց վերջնական նպատակն Իրանի ոչնչացումն է՝ նպատակ, որը նրանք գրեթե հինգ տասնամյակ անդադար հետապնդում են քաղաքական ճնշման, քարոզչական արշավների և զրպարտության, տնտեսական պատժամիջոցների և իրանցի գիտնականների ու փորձագետների սպանությունների միջոցով», – գրել է Բաղային X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի իշխանություններից անհապաղ գործողություններ էր պահանջել՝ սպառնալով ոչնչացնել երկրի կամուրջներն ու էլեկտրակայանները։ Բացի այդ, Թրամփը հայտարարել էր Իրանին հզոր հարվածներ հասցնելու և երկիրը «քարե դար» նետելու պլանների մասին։









