Փաշինյանն ինչպե՞ս կարող է խաղաղություն բերել, եթե իր երկրի քաղաքացիների հետ չի կարողանում խոսել։ Նրա բերած խաղաղությունը քող է մինչև ընտություններ, իսկ մենք բերելու ենք ուժեղ և երկարատև խաղաղություն՝ մի քանի երաշխավորներով։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լենա Մաթևոսյանը։
«Փաշինյանն ի վիճակի չէ եկիրը կառավարել, նա թույլ ղեկավար է, ուր գնում է, կռիվ է անում, մարդկանց վիրավորում։ Մտել էր եկեղեցի, մարդկանց հրում էր, իր հրահրած հրմշտոցի հետևանքով 18 տարեկան երեխայի ապագան է ուզում խորտակել։ Սոցհարցումների արդյունքները նրա մոտ խուճապ են առաջացրել։ Մենք մեր կուսակցությունով այցելություններ ենք իրականացնում տարբեր մարզեր, մարդկանց վերեբարերմունքը, սերը մեր կուսակցության հանդեպ ակնհայտ է, տարբեր է նրանից, ինչ տեսում ենք Փաշինյանի այցերից», – մեկնաբանեց Մաթևոսյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։









