ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին կոչ է արել աջակցել 1.5 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջեին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացրած բյուջետային հայտին։
Նշվում է, որ դրանով նախատեսվում է ռազմական ծախսերի ավելի քան 40 տոկոսով ավելացում։
ԱՄՆ նախագահի աշխատակազմը բյուջեն անվանել է ռազմական հզորության մեջ պատմական ներդրումներ՝ նշելով առաջնահերթ նախագծեր։
Բյուջեն նախատեսում է 66 միլիարդ դոլար ռազմածովային նավաշինության համար՝ ընդհանուր առմամբ 34 մարտական և օժանդակ նավ ձեռք բերելու համար։ Թրամփը նաև առաջարկում է նաև լրացուցիչ միջոցներ՝ բարձր տեխնոլոգիական հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությունը խթանելու համար։ Ռազմական բյուջեի աննախադեպ աճի կոչ անելով՝ Սպիտակ տունը նաև ձգտում է 10 տոկոսով կրճատել ոչ պաշտպանական ծախսերը՝ առաջարկելով 73 միլիարդ դոլարի կրճատում ոչ ռազմական դաշնային ծրագրերում։ Վարչակազմի առաջարկած ծախսերի կրճատումները հիմնականում վերաբերում են բազմաթիվ դաշնային գործակալությունների շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրերին, ներառյալ վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները նման նախագծերի համար նախատեսված 15 միլիարդ դոլարի դրամաշնորհների վերացումը։









