Ֆրանսիական L’Équipe սպորտային թերթը հրապարակել է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող 5 ֆուտբոլիստների ցանկը։ Ցուցակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ ամսական 2.63 միլիոն եվրո աշխատավարձով։
Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող 5 ֆուտբոլիստներն են՝
- Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») – 2,63 միլիոն եվրո
- Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 2 միլիոն եվրո
- Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ») – 1,75 մլն եվրո
- Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ») – 1,75 միլիոն եվրո
- Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ») – 1,5 միլիոն եվրո և Բուկայո Սակա («Արսենալ») – 1,5 միլիոն եվրո
Անգլիական Պրեմիեր լիգայի 31 խաղից հետո «Արսենալը» գլխավորում է աղյուսակը 70 միավորով: «Մանչեսթեր Սիթին» 30 խաղից հետո 61 միավորով երկրորդ տեղում է: Լավագույն քառյակում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» (55 միավոր) և «Ասթոն Վիլլան» (54):









