Նոյեմբերի 26-ին Viva-ն ստացել է կապի ոլորտի խելացի լուծումների համաշխարհային առաջատար Ookla®-ի Speedtest Awards™մրցանակը՝ ճանաչվելով «Հայաստանի ամենաարագ բջջային ցանց»-ը՝ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով։ Մրցանակը Երևանում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանին հանձնել է Ookla ընկերության բրենդի լիցենզավորման ծրագրի ղեկավար Սիլվի Բալին։
«Մեզ համար մեծ պատիվ է Viva-ին շնորհել Ookla-ի Speedtest մրցանակը՝ որպես Հայաստանի ամենաարագ բջջային ցանց։ Այս հեղինակավոր մրցանակը վկայում է Viva-ի նվիրվածության և ներդրումների մասին` իր բաժանորդներին ոլորտում առաջատար բջջային կապ ապահովելու ուղղությամբ։ Չափումների մեր խիստ մեթոդաբանությունը երաշխավորում է, որ այս մրցանակը լինի Viva-ի՝ ոլորտում գրանցած ակնառու արդյունքների օբյեկտիվ վկայությունը»,- մրցանակը հանձնելիս ասել է Սիլվի Բալին։
Մրցանակը շնորհվել է Speedtest Intelligence® հարթակի 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալների հիման վրա։ Ookla-ի հրապարակած պաշտոնական արդյունքների համաձայն՝ Viva-ն Հայաստանի բջջային կապի օպերատորների շարքում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Տվյալները հիմնված են նշված ժամանակահատվածում Հայաստանի տարածքում օգտատերերի կատարած ավելի քան 147 648 բջջային ցանցի թեստերի վրա՝ արտացոլելով բաժանորդների իրական փորձառությունը։
Ookla-ի Speedtest ծառայությունը վերլուծում է Speedtest.net կայքի և Speedtest բջջային հավելվածների միջոցով օգտատերերի նախաձեռնությամբ իրականացվող միլիարդավոր թեստերը՝ ամբողջ աշխարհում ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների և բջջային ցանցերի աշխատանքը գնահատելու նպատակով։
«Մեծ պատիվ ու նույնքան մեծ պատասխանատվություն է մեզ համար ստանալ «Հայաստանում ամենաարագ բջջային ցանց» մրցանակը։ Մրցանակն արձանագրում է Viva-ի հետևողական աշխատանքի արդյունքները՝ ամենաժամանակակից տեխնոլոգիական ցանցերն ու ցանցային ամենաարդիական լուծումները Հայաստանում առաջինը ներդնելու առումով։ Միաժամանակ՝ յուրաքանչյուր մրցանակ նոր նշաձող է սահմանում․ ձգտել լինել ավելի արագ ու որակյալ, տրամադրել նորարարական թվային ծառայություններ, ձեռքը պահել շուկայի զարկերակին ու ավելի արագ արձագանքել բաժանորդների սպասումներին, ավելին՝ ձևավորել առաջարկ։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Viva-ի պրոֆեսիոնալ թիմին։ Մրցանակի հիմքում հզոր թիմային աշխատանքն է ու անհատական նվիրվածությունը, տարիների կուտակած գիտելիքն ու շարունակական հետևողական աշխատանքը։ Մեր բաժանորդներն արժանի են ստանալու լավագույնը՝ մեզ ընտրելու, վստահելու, մեզ հետ մնալու, մեր անցած ճանապարհը մեզ հետ կիսելու համար։ Լավագույնն առջևում է»,- ասել Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։









