ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Հողագրունտի սահքի պատճառով առաջացած փլուզման վտանգով պայմանավորված՝ Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Փրկարար ծառայությունը հիշեցում է, որ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։









