Foto

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են տեղումներ. Գագիկ Սուրենյան

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 29-ի երեկոյան ժամերից և նոյեմբերի 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնել է Գագիկ Սուրենյանը:


«Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային շրջաններում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, ինչպես նաև Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն։

Վարորդներին հորդորում ենք ձյան պայմաններում ցուցաբերել առավելագույն զգոնություն»,- նշել է նա: