Foto

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.

«Երեկ գիշեր և այսօր առավոտյան իրանական պաշտոնական ԶԼՄ-ները ևս տարածել են Իրանի ԶՈւ-ի «Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի խոսնակի հայտարարությունը Բաքվի բռնապետական վարչախմբի վերաբերյալ։

Դրանում, մասնավորապես, ասվում է՝

Իրանի հարևան երկիր՝ Ադրբեջանական Հանրապետությանը, որպես իսլամական պետության, հայտարարում ենք, որ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու նպատակով պետք է այդ երկրից դուրս բերել սիոնիստներին և վտանգի տակ չդնել սեփական ժողովրդի և իսլամական Իրանի անվտանգությունը։

Հայտարարությունն ունի ակնհայտ զգուշացման բնույթ, և չնայած «խրոխտ» հռետորաբանությանը, Բաքվի բռնապետը շատ լավ գիտե, որ իր երկրում առնվազն տասնյակ հազարավոր հավատացյալ շիաներ զոհված այաթոլլահ Խամենեիին համարում էին իրենց հոգևոր առաջնորդ, ինչի պատճառով էլ հայտարարության մեջ երկու անգամ շեշտվում է «իսլամական» բառը»։