Foto

Իրանում համաձայնության են եկել երկրի գերագույն առաջնորդի հարցում

Իրանի Փորձագետների խորհուրդը համաձայնության է եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում։ Այս մասին հայտարարել է խորհրդի անդամ Մոհամմադ-Մեհդի Միրբաղերին՝ նրա խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։

«Փորձագետների խորհրդի հարգարժան անդամներն այս օրերին ջանքեր են գործադրել՝ գերագույն առաջնորդի հարցում կողմնորոշվելու համար և չեն ձախողել։ Փառք Աստծո, ձևավորվել է հստակ և միասնական կարծիք, որն արտահայտում է մեծամասնության դիրքորոշումը»,- ասել է նա։

Միրբաղերին միաժամանակ նշել է, որ դեռևս կան որոշ խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ է լուծել։