Foto

Կանանց և տղամարդկանց ներուժը հնարավորություն է տալիս ձևավորել առավել հավասարակշռված լուծումներ հանրային նշանակության հարցերում. ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը  շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առիթով:

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։

Այսօր կանայք ավելի ակտիվ են ներգրավված հասարակական և մասնագիտական կյանքում՝ իրենց գիտելիքով, պատասխանատվությամբ և առաջնորդական կարողություններով կարևոր ներդրում ունենալով մեր երկրի առաջընթացի գործում։

Հաստատված խաղաղության պայմաններում կանայք առավել լայն հնարավորություններ են ստանում լիարժեք իրացնելու իրենց ներուժը, իսկ Կառավարության խրախուսական և ծրագրային քաղաքականությունն ուղղված է այդ հնարավորությունների ընդլայնմանը և կանանց ակտիվ մասնակցության խթանմանը։

Կանանց լիարժեք մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին և կառավարման համակարգում նրանց ներգրավվածության ընդլայնումը կարևոր պայման են ժամանակակից ու արդյունավետ պետական կառավարման ձևավորման համար։

Կանանց և տղամարդկանց համատեղ ներուժը հնարավորություն է տալիս ձևավորել առավել հավասարակշռված և արդյունավետ լուծումներ հանրային նշանակության հարցերում։

Առանձնահատուկ շնորհավորում եմ Ներքին գործերի նախարարության համակարգի բոլոր կանանց՝ բարձր գնահատելով նրանց ծառայությունը հանրային անվտանգության ապահովման և հանրային ծառայությունների մատուցման պատասխանատու գործում։

Սիրելի՛ ծառայողներ և աշխատողներ, դուք ձեր օրինակով եք փաստում, որ արհեստավարժ ոստիկան, փրկարար, անվտանգային և հանրային ծառայությունների մատուցման ոլորտի մասնագետ լինելը հնարավոր է աշխատասիրության, պատասխանատվություն ստանձնելու և հանրությանը ծառայելու բարձր գիտակցության շնորհիվ։

Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություններ և նոր ձեռքբերումներ ձեր գործունեության բոլոր ոլորտներում»։