Foto

Իրանում զարգացումները Հայաստանի համար գոյաբանական սպառնալիք են, իսկ իշխանությունը «քաղաքական թիթիզություն» է ցուցաբերում. Քոչարյան

Երևի մոտ 10 օր առաջ ԱՄԷ-ում բոլորը վստահ էին, որ ապրում են երևի ամենաանվտանգ երկրում, նման զգաղոցություն երևի ունեցել են նաև Քաթարում, Քուվեյթում։ Բայց ամեն ինչ փոխվեց, և փոխվեց այն կոնտեքստում, որի մասին բազմիցս ասել ենք․ աշխարհը խառնվել է, այն ինչ կատարվում է աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, վտանգավոր է ուղղակի և կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ. «Մեծ քաղաքականություն» փոդքաստի եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշել է, թե Իրանում էթնիկ հողի վրա խմորումներն ուղղակի սպառնալիք են Հայաստանի համար։

«Եվ գոյաբանական սպառնալիք է, ոչ թե անկայունություն։ Լրջագույն խնդիրներ կարող են լինել։ Այս լրջագույն խոնդիրն արդեն գոյացած՝ այն քաղաքական թիթիզությունը, որը ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար՝ որպես նախկին նախագահի, շատ ծանր պատկեր էր։ Եթե այս սպառնալիքները լուրջ չենք ընդունում, ապա ի՞նչն է Հայաստանի համար սպառնալիք»,-ասաց Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Իրանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանի իշխանությունը կարկանդակ է ուտում։