«Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետ պատճառով՝ Դեսպանատունը հորդորում է Իրանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին և հայրենակիցներին լինել զգոն, ուշադիր հետևել Դեսպանատան ու իրանական իշխանությունների պաշտոնական հաղորդագրություններին ու հանձնարարականներին, ինչպես նաև խուսափել ռազմական և կառավարական օբյեկտների մոտակայքում գտնվելուց:
Անհրաժեշտ է պահպանել հանգստություն, չմատնվել խուճապի, որը ոմանք կփորձեն սերմանել լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի միջոցով, և ձեռնպահ մնալ Իրանի որևէ տարածքում լուսանկարահանումներ ու տեսանկարահանումներ իրականացնելուց։
Դեսպանությունը խորհուրդ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին և հայրենակիցներին ձեռնպահ մնալ Իրան այցելելուց՝ մինչև հետագա ծանուցումը։
Մենք նաև հորդորում ենք Իրանում գտնվող ՌԴ քաղաքացիներն ու հայրենակիցներին հնարավորության դեպքում լքել երկիրը», - ասվում է Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ։









