Foto

Արբանյակից նկարահանել են Թեհրանում այաթոլլա Խամենեիի ոչնչացված նստավայրը

Այսօր առավոտյան արված արբանյակային լուսանկարում երևում է Թեհրանում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ոչնչացված նստավայրը, հայտնում է «Վոյեննի օսվեդոմիտել» Telegram-ալիքը:

Նշվում է, որ Խամենեին այնտեղ չի եղել. Իրանի առաջնորդը նախապես տեղափոխվել էր անվտանգ վայր։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների ժամանակ Իրանի բարձրաստիճան զինվորականների կամ կառավարության պաշտոնյաների մահվան մասին հաստատված տեղեկություններ չկան։