Կարճ ասած» տելեգրամյան ալիքում գրում է.
«Իսրայելն ու ԱՄՆ-ն վաղ առավոտից պատերազմ են սկսել մեր քթի տակ, մեր սահմանակից երկրում։ Իրանն իր հերթին բազմաթիվ հրթիռներ է արձակել, միայն բալիստիկ հրթիռների թիվը անցնում է 30-ը։ Պայթյուններ են հնչել ԱՄԷ-ում, Կատարում, Բահրեյում, Քուվեյթում, Եմենում, Հորդանանում, Իսրայելում։
Եվ ահա նույն ժամանակ՝ մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության պատասխանատուները։
Պատերազմը մեր հարևան, մեր ռազմավարական դաշնակից երկրում է։ Խելքը գլխին ղեկավարը գոնե մեկ հեռախոսազանգ կունենար ներգրավված երկրների հետ․ Իրանի հետ էլ է ռազմավարական դաշնակից, ԱՄՆ-ի հետ էլ, կարծեմ․ Թրամփի Վոթսափի համարն էլ ունի․ միջնորդական ջանքեր կգործադրեր։
Դրանից առաջ՝ անմիջապես կկազմակերպեր պատերազմական վայրերում գտնվող ՀՀ քաղաքացիների տեղափոխումը անվտանգ վայրեր, ՀՀ։ Հասկանալի է, որ հիմա Իրանից տեղի կունենա զանգվածային արտահոսք սահմանակից երկրներ․ կկազմակերպեր դա, որ քաոս չլինի մեր սահմաններին․․․
Արդեն որերորդ անգամ ծանր պահեր են ի հայտ գալիս ու կրկին համոզվում ենք, թե որքան մեծ դժբախտություն է նման անպատասխանատու իշխանության առկայությունը»։









