Մենք նպատակ ունենք իրապես դնել միասնության թեւերը, միասնության գաղափարը եւ փորձենք հենց այդ բեկումը մտցնելը, ինչը չի եղել 2021 թվականին, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի չկրկնվի 2021 թվականի սցենարը: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Շանթ» կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը, որը համագործակցում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ։
«Ցավոք, ամեն ինչ չէ, որ միայն մեզնով է պայմանավորված, քաղաքական դաշտում վերադասավորված ուժերը պետք է ունենան այդ գիտակցությունը, եւ երբ լինի համընդհանուր գիտակցություն, որ պետք է թույլ չտալ 2021 թվականի սցենարը, վստահաբար հաջողություն լինելու է»,-ասաց նա:
Շահեն Հարությունյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժը գնում է ամենաբաձր քվեն ստանալու, մի բան հստակ է, որ չեն ցանկանում ո΄չ ներկայիս իշխանությունների պահպանումը, ո΄չ նախկին իշխանությունների վերադարձը:
«Մենք արդեն հոգնել ենք այդ փակ շղթայից, պետք է դուրս գանք եւ այո, հայ ժողովուրդն ունի այդ ներուժը ապագային միտված ուժերին ընտրելու եւ նրանց տեղափոխելու թե΄ կառավարություն, թե΄ ազգային ժողով»,-ասաց նա:
Շահեն Հարությունյանը հույս հհայտնեց, որ հայ ժողովուրդն ի վերջո կընտրի ոչ թե սուտ խոստումները, այլ կընտրի մարդկանց, որոնք ազնիվ են, արդար են:









