Խաղաղարարը հերթական անգամ ցույց տվեց իր դեմքը։ Այսպես է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ գործողության մասին լուրը։
Մեդվեդևի խոսքով՝ Իրանի հետ բոլոր բանակցությունները քողարկման գործողություն են։
«Ոչ ոք չէր կասկածում դրանում։ Իրականում ոչ ոք չէր ուզում որևէ բանի շուրջ բանակցել։
Հարցն այն է, թե ով է ավելի համբերատար սպասելու իր թշնամու անփառունակ վախճանին։
ԱՄՆ-ն ընդամենը 249 տարեկան է։
Պարսկական կայսրությունը հիմնադրվել է ավելի քան 2500 տարի առաջ։
Կտեսնենք 100 տարի անց…», - գրել է նա։









