Foto

Իսրայելի ողջ տարածքում տագնապի ազդանշաններ են հնչում. Թել Ավիվին հարված է հասցվել

Իրանից բալիստիկ հրթիռների արձակումից հետո Երուսաղեմում և նրա շրջակայքում, ինչպես նաև Իսրայելի հյուսիսում և հարավում տագնապի ազդանշաններ են հնչում, հայտնում է Times of Israel-ը:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են հրթիռների որսման ուղղությամբ:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարված է հասցվել Թել Ավիվին:

Ինչպես հաղորդում է Times of Israel-ը, տագնապի ազդանշաններ են հնչում նաև Թել Ավիվում, հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են հրթիռների որսման ուղղությամբ:

Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ չկան: