Արաբական Միացյալ Էմիրությունները շաբաթ օրը մի քանի իրանական հրթիռներ է որսացել, ինչի արդյունքում Աբու Դաբիում մեկ մարդ է զոհվել, հաղորդում Է Reuters-ը:
Բազմաթիվ վկաներ, այդ թվում՝ Reuters-ի երկու թղթակից, հայտնել են, որ Աբու Դաբիի որոշ շրջաններում հզոր հարվածների ձայներ են լսվել։ Վկաներից մեկը Reuters-ին պատմել է, որ հինգ հաջորդական հարվածի ձայներ է լսել, որոնցից դղրդացել են Աբու Դաբիի Քորնիշ շրջանի մոտակայքում գտնվող տան պատուհանները։ Այլ վկաներ հայտնել են նաև Ալ-Դաֆրա և Բատին շրջաններում տեղի ունեցած հզոր հարվածների մասին։ Ըստ ականատեսների՝ առանձին պայթյուններ են լսվել նաև Դուբայի Մարինա շրջանի մոտակայքում, սակայն դրանց պատճառը դեռևս պարզ չէ։
Կատարի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է Դոհային ուղղված հրթիռների խոցման մասին:









