ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Իրանի դեմ գործողությունն անվանել է «Էպիկական զայրույթ»։
Ավելի վաղ Իսրայելը նույնպես շտապել է Իրանի տարածքում ԱՄՆ-ի հետ համատեղ հարվածներին անուն տալ՝ «Առյուծի մռնչոց»։
Իսրայելական լրատվամիջոցները հստակեցնում էին, որ անվանումն առաջարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, թեև իսրայելական բանակն ունեցել է այլ ներքին անվանում։









